Կարեն Քոչարյանը 60 տարեկան է

60 տարիներից 35-ը՝ բեմում եւ էկրաններին:
karen-qocharyan

60 տարիներից 35-ը՝ բեմում եւ էկրաններին: Մարտի 19-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանի 60-ամյակին նվիրված երեկո էր: Միջոցառմանը ներկա էին վաստակավոր արտիստներ, նրա ընկերներն ու պարզապես անծանոթներ, ովքեր եկել էին թատրոն՝ նշելու նրա ծննդյան օրը:

Կոնյակը ձեռքին, շնորհակալագրերը սեղանին, քաղաքապետի ոսկե մեդալն էլ կրծքին: 42 տարվա ընկերոջ՝ դիրիժոր Երվանդ Երզնկյանի համար նա պրոֆեսիոնալ դերասան եւ հաղորդավար է: Իսկ արդեն երիտասարդների համար՝ օրինակ եւ ուղեցույց:

*

*