Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
karavarutyun

Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Նա ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝  Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը:
2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է:

*

*