«Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ». ՀՀ վարչապետ

«2040թ.Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր»
hranush-karen-karapetyan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ճիշտ աշխատանքեր իրականացնելու դեպքում դա հնարավոր է: «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ շուկան մեծացնենք, 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր: Եթե ճիշտ քայլենք, դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ»,-նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ արտագաղթ բոլոր երկրներում էլ կա: Նրա խոսքով՝ արտագաղթը լիովին չի կանգնելու նույնիսկ կյանքի որակի էական բարելավման պարագայում: «Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե սփյուռքահայերի կողմից քննադատություն է հնչում Հայաստանի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի վերաբերյալ: Նա շեշտեց, որ  սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ: «Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ չեն ցանկանում խոստովանել, որ իրենք են սխալվել և ձախողվել: Շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել: Բայց  մենք  պետք է աշխատենք, որպեսզի վերացնենք անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա»,- ասաց վարչապետը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները