Պայմանավորվածություն է ձեռք բերվել Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:
varchapet-lori

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշիրի բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ` Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ:

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա զբոսաշրջային կարեւոր այցեքարտ: Այնուհետ վարչապետին են ներկայացվել Ախթալայի զարգացմանը միտված ծրագրերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծմանը, Ֆրանսիական թաղամասի կառուցմանը:

Վարչապետն այցելել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան նորակառույց նախակրթարան, որը շահագործման է հանձնվելու ընթացիկ ամսվա 29-ին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսվում է հիվանդանոցային համալիրը շահագործման հանձնել 2017 թ. ավարտին:

Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ Վանաձորի «Գլորիա կարի ֆաբրիկա» ծանոթացել արտադրանքին, արտահանման եւ զարգացման ծրագրերին:

*

*