Կարեն Կարապետյանն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Հայաստանի եւ Լիբանանի վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
karen-karapetyan-libanan

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Կարապետյան ուղեւորվել է գործընկերոջ աշխատավայր:

Հայաստանի եւ Լիբանանի վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել հայաստանյան հարթակը՝ առավել լայն շուկաներ մուտք գործելու համար:

Կարապետյանն առաջարկել է դիտարկել նաեւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը։ Վարչապետն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան՝ նշելով, որ այցի շրջանակում կարելի է նաեւ կազմակերպել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ:

*

*