Կարեն Կարապետյանը՝ բազեականներին․ «Սիրեք մեր երկիրը»

Վարչապետը նշել է, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ նշվում է նրա 15-ամյակը:
karen-karapetyan

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը: Վարչապետը նշել է, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ նշվում է նրա 15-ամյակը: 

«Այս տարիներին ընթացքում հավաքներին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և կարծում եմ, որ այս շարժումը լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը»,- ասել է վարչապետը:  Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին լինել անկախ, ազատ, ակտիվ:

«Պարբերաբար աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի էլ ավելի մրցունակ, ակտուալ, ժամանակակից լինեք, վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը»,- նշել է վարչապետը:

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների և պետական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած գործուն մասնակցության համար, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը մի քանի անձանց խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

*

*