Քննարկվել են խոշոր հրդեհների հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը

Տոնոյանը «Խոսրովի անտառ»-ի պահպանությունն ուժեղացնելու նպատակով առաջարկել է մուտքի եւ ելքի ճանապարհների վրա տեսախցիկներ տեղադրել:
karavarutyun-qnnarkum

Կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության թեման հրդեհներն էին: Քննարկվում էին վերջին շաբաթների ընթացքում խոշոր հրդեհների հետեւանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցերը:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը «Խոսրովի անտառ»-ի պահպանությունն ուժեղացնելու նպատակով առաջարկել է մուտքի եւ ելքի ճանապարհների ու արահետների վրա տեսախցիկներ տեղադրել:

Հրդեհների հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց վերացման ու լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավանություն տալով ներկայացված առաջարկություններին, համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ:

*

*