Կառավարությունը կհոգա վիրավոր զինծառայողների բուժման ծախսերը

Բուժման գումարը զինծառայողի համար ներառում է...
bujum-zinvor-viravor-cakhs-karavarutyun

Գործադիրն այսօր հաստատել է զինծառայողների բուժման, կեցության եւ ճանապարհածախսի համար գումարի հատկացման կարգն ու պայմանները: Եթե Հայաստանում գործող բժշկական հաստատությունները չկարողանան բուժել զինծառայողներին, այս դեպքում նրանց բուժումը կկազմակերպվի արտերկրում:

Ըստ վարչապետի, այս որոշումով ֆինանսական ծախսերը հոգալու է կառավարությունը: Ըստ այդմ, առողջապահության նախարարը՝ որոշումն ուժի մեջ մտնելուց 15-օրյա ժամկետում Առողջապահության, Պաշտպանության նախարարություների, Ոստիկանության, ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաեւ նրանց ենթակայության տակ գնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի հանձնաժողով:

Բուժման գումարը զինծառայողի համար ներառում է` վիրահատական կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաեւ դեղերի հետ կապված ծախսերը:

Ճանապարհածախսի գումարը զինծառայողի եւ ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու եւ վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը: Կեցությանն էլ՝ հիվանդանոցային պայմաններում մնալու ծախսերը: Իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար՝ օրապահիկի եւ գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

*

*