Վանաձորի N 26 հիմնական դպրոցը չի փակվի

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը
-kar.-nist.-08.06.2018-nikol-pashinyan

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 1330-Ա որոշումը:

Այն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 1-ին:

Ըստ հիմնավորման՝ կառավարությունն այս որոշումն ընդունում է՝ հաշվի առնելով բնակիչների դժգոհություններն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարին ուղղված դիմումը:

*

*