Կառավարությունում քննարկվել է անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերի հարցը

Նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, եւ կա վարչապետի հստակ հանձնարարականը հարցը վերջնական քննարկել առողջապահության նախարարության հետ:

Գործադիր մարմինն իր կազմով այսօր մասնակցում էր հերթական նիստին, որի ընթացքում հաստատվեց ՀՀ նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների նոր ուս.տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը:

Նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, եւ կա վարչապետի հստակ հանձնարարականը հարցը վերջնական քննարկել առողջապահության նախարարության հետ:

Վարչապետի մեկ այլ հանձնարարականով` ընդհանրապես վերանայվելու է քոլեջային միջին մասնագիտական կրթական համակարգի մասնագիտական խորացվածության հիմնավորումը: Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ առողջապահության ոլորտում անվճար տեղերի հատկացման գծով լուրջ քննարկման անհրաժեշտություն կա եւ բոլոր գերատեսչություններին հորդորեց եւս մեկ անգամ քննարկել հարցը:

*

*