Կառավարությունը ՊԵԿ-ից հետ է վերցնում 45 ծառայողական ավտոմեքենա

Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու համար․․․
karavarutyun-meqena

Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և Պետական եկամուտների կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով, կառավարությունը որոշեց կրճատել ՊԵԿ հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների թիվը: Նախատեսվում է ավտոմեքենաների քանակը կրճատել 45 միավորով, որից՝

1) 28 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին,

2) 5 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին,

3) 6 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

4) 6 միավորը նախատեսվում է նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հանձնելու պայմանով:

*

*