«Սիս գյուղի երեխեքը ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․․․»

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը
sis-gyugh

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», — ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն նշեց, որ հաշվի առնելով երեխաների բարձրացրած հարցը ՝ իրենք կանեն ասֆալտը։

«Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցը, որպեսզի արագանա պրոցեսը», — ասել է նախարարը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջամտեց, թե սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձևը որն է։

«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել», — կատակեց վարչապետը։

*

*