Այս որոշումը դժվարությամբ ենք կայացրել, բայց երկար ենք մտածել․ Նիկոլ Փաշինյան

Բուռն քննարկման առարկա դարձավ արդարադատության նախարարության ներկայացրած առաջարկը

«2020թ. հունվարի մեկին մենք հայտարարելու ենք, որ երկու տարում 220 մլրդ-ով պակասեցրել ենք մեր պարտքը տնտեսության եւ հարկ վճարողների առջեւ»,- կառավարության նիստում հայտարարեց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Պետեկամուտների կոմիտեի նախագահի խոստումը պայմանավորված էր որոշմամբ, որով գործադիրը հաստատեց պետության 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկը տնտեսվարողներին վերադարձնելու օրենսդրական նախաձեռնությունը: Հետվերադարձը հավանաբար կլինի մինչեւ տարեվերջ:

Այս օրենսդրական նախաձեռնությամբ, Դավիթ Անանյանի խոսքով, վերացվում է հին եւ նոր դեբետների միջեւ տարբերակումը եւ մնում է մեկ՝ ԱԱՀ դեբետ հասկացությունը:

Ի տարբերություն այս նախագծի, բազմակողմանի եւ բուռն քննարկման առարկա դարձավ արդարադատության նախարարության ներկայացրած առաջարկը, որով նախատեսվում է հարուցված քրեական գործերով մեղադրյալ չհանդիսացող անձի բանկային հաշիվների մասին տեղեկություն ստանալու իրավունք տալ իրավապահներին։ Վարչապետն ընդգծեց՝ այս որոշումը դժվարությամբ են կայացրել, բայց երկար են մտածել, այն, անգամ, որակեց քաղաքական որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*