Տարօրինակ իրավիճակ է. Նիկոլ Փաշինյան

Երկրորդ դիտարկումն առնչվում էր Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցող միջադեպին...

Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ,  մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատանքային քննարկումների ժամանակ պարզել է, որ կան վարկային ծրագրեր, որոնք կամ չեն իրականացվել, կամ կիսատ են մնացել, կամ էլ չեն մեկնարկել։

«Սակայն այս իրավիճակում Հայաստանը շարունակում է վճարել այդ վարկային ծրագրերի համար»-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նախարարներին խնդրեց, որպեսզի ուսումնասիրեն եւ եթե նման դեպքեր լինի ցանկն իրենց ներկայացնեն։

«Տարօրինակ իրավիճակ է»,- ասաց վարչապետը:

Երկրորդ դիտարկումն առնչվում էր Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա անթույլատրելի է եւ միջադեպը սադրանք համարեց հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ եւ սանդրանք՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Փաշինյանը վստահեցրեց, որ մեղավորները կպատժվեն, ոստիկանություն նյութեր են ուղարկվել։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*