Առողջապահության նախարարությունում մեքենաներ ե´ւ կրճատում են, ե´ւ նվեր են ստանում

Կառավարության օպիտամալացման գործընթացը շարունակվում է։ Սակայն, ինչպես ասում են, կառավարությունը մի ձեռքով վերցնում է, մյուսով՝ նվիրում:

Կառավարության օպիտամալացման գործընթացը շարունակվում է։ Առողջապահության նախարարությունում արդեն հաշվարկներն իրականացրել են եւ որոշել՝ կրճատելու են 26 ավտոմեքենա. 1984թ. «Նիվա» եւ «Գազ 31» մակնիշի: Մեքենաների շուկայական գինը չի անցնում 350 հազար դրամից, իսկ պետբյուջեից դրանց յուրաքանչյուրի պահմպանման համար ամսական ծախսվում է 140 հազար դրամ:

Սակայն, ինչպես ասում են, կառավարությունը մի ձեռքով վերցնում է, մյուսով՝ նվիրում: Բժշկական մի քանի կենտրոններին պատկանող 4 մեքենաններ կփոխանցվեն Առողջապահության նախարարությանը՝ նվիրատվության կարգով:

«Ընթացիկ աշխատանքների պատշա´ճ իրականացման համար»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վարորդների կրճատում էլ կլինի ոչ միայն Կառավարությունում, այլեւ Ազգային ժողովում։ Այստեղ բանալիները կհանձնի 24 վարորդ, եւս 15-ին էլ՝ կառավարության աշխատակզմից:

«10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքեանների կրճատման գործընթացը՝ ներկայացնելով այն ավտոմեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն»,- ասաց վարչապետը:

 

*

*