Թումանյանի մանկապարտեզը, Զորականի դպրոցը, Ոսկեվանի ճանապարհը կվերանորոգվեն, կլուծվի Ջուջևանի ջրի խնդիրը

Կառավարության այսօրվա նիստմում ներկայացվեց եւ հաստատվեց նախագիծ, որով Լոռու և Տավուշի մարզերում սոցիալական նշանակության մի շարք աշխատանքներ կկատարվեն։
loqyan

Կառավարության այսօրվա նիստմում ներկայացվեց եւ հաստատվեց նախագիծ, որով Լոռու և Տավուշի մարզերում սոցիալական նշանակության մի շարք աշխատանքներ կկատարվեն։

«Կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվում` 23.5 միլիոն դրամ` Լոռու մարզին, որ Թումանյան բնակավայրի մանկապարտեզի այրված շենքը վերանորոգվի և բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը լուծվի:

Տավուշի մարզին հատկացվելու է 31,2 միլիոն դրամ, որը պայմանավորված է Ջուջևան համայնքում ջրագծի շինարարությունն ավարտելու համար. համայնքը ջուր չուներ, և այս ֆինանսական միջոցով հարցը լուծվում է:

Սահմանամերձ Ոսկեվան համայնքում ճանապարհի վերակառուցման խնդիրն է, որին հատկացվում է 20 միլիոն դրամ: Եվ կարևոր խնդիր, այն է՝ Զորական համայնքում դպրոցի վթարային շենքի վերակառուցում, որ համայնքն ունենա դպրոցի նոր շենք»,- ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

*

*