14:52 - 06.12.2018
342 Դիտում
ՀՀ կառավարությունը մտադիր է հրաժարվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից վարձակալած գույքից:
Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Կառավարությունն իր կարիքներից ելնելով ստիպված վարձակալել էր Արամ Հարությունյանի գույքը, և հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին այդ պետական կառույցները տեղավորենք: Այդտեղ գտնվում են ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի վարձակալած տարածքները»,- ասաց Բաբայանը: