Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
karavarutyun

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ խնդիրները շատ են, բայց գլխավոր հարցը, որ ծագում է, հետևյալն է. ինչպե՞ս պետք է մոտենալ այդ խնդիրներին, որպեսզի դրանց հեղեղի մեջ չկորչել: Կարծում եմ, որ հիմնական մեթոդը պետք է լինի այդ խնդիրների դասակարգումն ըստ առաջնահերթության և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես, նախարարությունը վերջին ամիսների ընթացքում վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը, մշակման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդել:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*