Կառավարությունը հաճույքով այդպիսի նվերներ կընդունի. Նիկոլ Փաշինյան

Ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է, հատկապես կառավարության անդամների շրջանակում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Անտարես» հրատարակչությունից գրքեր են նվեր ստացել։

Վարչապետը նշեց, որ ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է, հատկապես կառավարության անդամների շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե այլ հրատարակչություններ ևս ցանկանում են այսպիսի գործընթաց սկսել, ապա իրենք հաճույքով նրանց նվերները կընդունեն, և նրանց անունները կբարձրաձայնվեն:

Վարչապետը կարևորեց այդ ամենին աջակցելու քաղաքականությունը և նշեց, որ ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում զարգանում է գրականությունը: «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք մեր աշխատանքը այնպես կազմակերպել, որ գեղարվեստական ընթերցանությանը բավարար ժամանակ հատկացնենք», -եզրափակեց Փաշինյանը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*