Կառավարությունը արտահերթ դռնփակ նիստ է անցկացնում

Օրակարգի երկրորդ՝ գաղտնի հարցը զեկուցելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
karavarutyun-nor-pashinyan

ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել:

Օրակարգում ընդգրկված է երկու հարց: Առաջին հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Օրակարգի երկրորդ՝ գաղտնի հարցը զեկուցելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

*

*