Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքում էին

Խնդրին արձագանքել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը
jamacuyc,-karavarutyun,-hraparak,-drosh

Կառավարության շենքի դիմաց առավոտյան մի խումբ քաղաքացիներ տարբեր խնդիրներով ու պահանջներով բողոքի ակցիա էին անցկացնում: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մի խումբ բնակիչներ իրենց 4-րդ կարգի վթարային շենքի խնդրով էին եկել՝ պահանջնելով լուծում տալ արդեն 30 տարի առկախված հարցին:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն էլ բողոքում էին կենտրոնի մասնաշենքերից 2-ը հoգուտ ներդրողի օտարելու վերաբերյալ կառավարության նախագծի դեմ, իրենց պնդմամբ՝ դրանից գիտահետազոտական ու արտադրական աշխատանքը տուժելու է, իսկ որոշումը, իրենց խոսքով, ներդրողի ներկայացրած ոչ ճիշտ տվյալների հիման վրա է կայացվել:

Խնդրին արձագանքել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նախարարությունն այս հարցում լիազորություններ չունի, իսկ օտարվող տարածքները չեն օգտագործվում, եւ կենտրոնի աշխատանքը մասնաշենքերի օտարումից չի տուժի:

*

*