Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն ու գիտական համայնքի ներկայացուցիչները․․․
cuyc

Մինչ Կառավարության հերթական նիստի մեկնարկը, շենքի դիմաց մի շարք մարդիկ տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնել:

Նրանց մեջ էին նաեւ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն ու գիտական համայնքի ներկայացուցիչները: Նրանք բողոքում էին Կառավարության վերջերս ընդունած որոշման դեմ, որով ինստիտուտից հետ են վերցվելու մի շարք տարածքներ եւ տրամադրվելու են մասնավոր ընկերության:

Հավաքվածներից վստահեցրել են, որ այդ լաբորատորիաներում կատարվում են միջազգային երկու կազմակերպությունների պատվերներ, որոնք ուրիշ լաբորատորիաներում հնարավոր չի լինի իրականացել եւ կիսատ կմնան: Նրանք եկել էին նամակ հանձնելու կառավարությանը:

*

*