Կառավարության շենքի դիմաց բողոքում են Արմավիր-Երևան երթուղու վարորդները

...գոյություն ունեն մեքենաներ` սպիտակ պետհամարանիշերով, որոնք ապօրինի սպասարկում են տվյալ գիծը
hraparak-armavir-yerevan-gazel2 (1)

Արմավիր-Երևան երթուղու վարորդներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում, տեղեկացնում է yerkir.am-ը: Խնդիրն այն է, որ կա Արմավիր-Երևան երթուղի, իսկ դրան զուգահեռ` գոյություն ունեն մեքենաներ` սպիտակ պետհամարանիշերով, որոնք ապօրինի սպասարկում են տվյալ գիծը: Այդ ապօրինի աշխատող մեքենաներն ազդում են ուղևորահոսքի վրա:

Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վարորդները` տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ, եկել էին կրկին իրենց բողոքը հայտնելու: Ի դեպ, երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ները կանգնեցրել էին հրապարակում:

«Գալակտիկա տրանս սերվիս»-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց թույլ չեն տալիս աշխատել: «Կիլիկիայի ավտոկայանում Բոգո անունով մեկը կա, նա չի թողնում, ավտոկայանի կողքը ավտոկայան է ստեղծել իր համար ու անօրինական 35-37 մեքենա է աշխատեցնում, իսկ մեր վարորդները չեն կարողանում աշխատել: Մեկ տարուց ավելի է` այս մասին խոսում ենք, սեպտեմբերն էլ եկել է, մարդիկ չեն կարողանում աշխատել: Ռուսական, վրացական համարներով մեքենաներ են գծի մեջ աշխատում` անօրինական, սպիտակ համարներով, տրաֆարետները վերը կպցրած` Հոկտեմբերյան-Երևան, գոնե Արմավիր գրեն: Դեղին համարներով 17 հատ մեքենա են աշխատեցնում, որի ծագումնաբանությունը չգիտենք: Միլիոն անգամ դիմել ենք ամեն տեղ, թող զբաղվեին խնդրով»,- ասաց նա:

Մանրամասները՝ այստեղ։

*

*