Կառավարությունը մոտ 36 միլիոն է նախատեսել Անկախության հռչակման 28-րդ տարեդարձը նշելու համար

Անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով
hayastan-ankakh

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 35 մլն 950 հազար դրամ: Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի Անկախության տոնակատարություններն այս տարի նշվելու են Գյումրիում։ Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում և մարզերում:

*

*