Կառավարությունը որոշել է Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որում կքննարկվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախագծերը:

17:09 - 04.07.2018
442 Դիտում