Կարեն Կարապետյանը համաձայն չէ, թե ձմռանը շինարարություն անել չի կարելի

Վարչապետը հաձնարարեց ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շինարարարական աշխատանքների ժամանակացույցին։ Նշվեց, որ տեղեկան ինքնակառավարման մարմինները որոշում են շինթույլտվության հարցը ըստ եղանակային պայմանների։ Շինաշխատանքներին ներկայացվող նորմատիվային պայմանները բացակայում են եւ հայեցողական են։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահին եւ տարածքային կառավարման նախարարին`40 օրում իրավական ակտի նախագիծ ներկայացնել, որպեսզի եղանակային պայմանները արգելք չդառնան շինարարության թույլտվության համար։

Վարչապետը նշեց, որ մեր մոտ կարծրատիպ կա, թե «ձմռանը շինարարություն անել չի կարելի»։ Նա հաձնարարեց ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*