Կառավարությունը փոփոխություն մտցրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում

«Համարենք ընդունված», - ասաց ՀՀ փոխվարչապետը
vache-gabrielyan-Karavarutyan-nist2

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

Նա նշեց, որ օրենքի նախագծի փոփոխությունն առաջարկել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: «Խնդիրը նրանում է, որ մինչև 19 տարին չլրացած երիտասարդներն ունեն տարկետման իրավունք, և հաճախ ՀՀ քաղաքացիները բացակայում են երկրից ու ուսանում են արտերկրի ուսումնական հաստատություններում», — նշեց Լևոն Մկրտչյանը: Նա ընդգծեց, որ այս իրավունքը առաջարկվում է տարածել նաև նրանց վրա, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են:

«Առաջարկն ընդունելի է», — ասաց ԿԳ նախարարը:

«Համարենք ընդունված», — ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով այսօր փոխարինում էր վարչապետ Կարեն Կարապետյանին:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*