«Բռնությունը որպես գործիք մեր երկրում պետք է բացառվի». Փաշինյան

«Կապ չունի՝ բռնություն կատարողը քաղաքական որ թիմից է»
nikol-pashinyan-varchapet-nist2

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քննել բոլոր այն դեպքերը, երբ «քաղսքական պրոցեսների ընթացքում» հարձակում են գործել ու ավտոմեքենաներ վնասել, ինչպես նաեւ պետք է լուծել տուժած քաղաքացիների փոխհատուցման հարցը։

Բացի այդ՝ ապրիլյան երթերի ժամանակ հարձակում էր եղել ուսանողների վրա Երեւանի Հերացի փողոցում, սակայն պարզվել է, որ գործը կարճվել է։ Վարչապետը ՀՀ գլխավոր դատախազին ասաց, որ եթե իսկապես  գործը կարճվել է, ապա դա «օրենքի հետ կապ չունի»։

«Բռնությունը որպես գործիք մեր երկրում պետք է բացառվի»,- ասաց վարչապետը հավելելով, որ կապ չունի՝ բռնություն կատարողը քաղաքական որ թիմից է։

Ի դեպ, կառավարության նիստի մասնակիցները ձեռքերով քվեարկում են կողմ  կամ դեմ։

 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*