Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին կցուցադրվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ...
karapi-lich-ekran2 (1)

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով, որ առաջիկայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է վայելում ինչպես ֆուտբոլասեր երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել առաջնության խաղերի վերահեռարձակումը:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին։ Այն կանցկացվի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։

 

*

*