Կապանի օդանավակայանը 2020 թվականից կրկին կգործի

Ինքնաթիռի տոմսի արժեքը մոտ 40.000 դրամ կլինի՝ ներառյալ հետդարձի գինը:
kapani-odanavakayan

2020 թվականից կրկին սկսելու է գործել Կապանի օդանավակայանը: Չվերթներ կիրականացի 19 տեղանոց լեհական L-410 ինքնաթիռը:

Օդանավակայանի թռիչքուղին մոտ 2 կիլոմետր է: Վերակառուցումն իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի խոսքով՝ եղանակային պայմանների, նաեւ պահանջարկ լինելու դեպքում ինքնաթիռը՝ օրական 4 անգամ կարող է Կապանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնել:

Ինքնաթիռի տոմսի արժեքը մոտ 40.000 դրամ կլինի՝ ներառյալ հետդարձի գինը:

Օդանավակայանը նախագծվել, կառուցվել եւ սերտիֆիկացվել է միջազգային օդանավակայանների պահանջներին համապատասխան:

 

 

*

*