Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են...
merkasaruyc

Կապան-Քաջարան ավտոճանապարհին, հունվարի 30-ի` ժամը 20:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

*

*