Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը կդառնա փոքր ավիացիայի առաջնեկը․ Սուրեն Պապիկյան

Նրա խոսքով` կա մտադրություն նման օդանավակայան կառուցել նաև Ջերմուկում:
suren-papikyan

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց. թե արդյոք չե՞ն նախատեսում  Ստեփանավանի օդանավակայանը վերագործակել։

Պապիկյանը նշեց, որ Ստեփանավանում չեն նախատեսում, սակայն Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը: Նրա խոսքով` կա մտադրություն նման օդանավակայան կառուցել նաև Ջերմուկում:

«Կառավարությունը դեմ չի լինի, որ այդ ուղղությամբ ներդրումներ կամ ներդրողներ ի հայտ գան»,- ասաց նախարարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները