Կանանց ներդրումը մեծ է երկրի տնտեսական զարգացման գործում․ Տերտերյան

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը «Կանայք եւ տեղական ինքնակառավարումը» խորագրով համաժողով է անցկացրել:
hamajoghov

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը «Կանայք եւ տեղական ինքնակառավարումը» խորագրով համաժողով է անցկացրել: Այն նվիրված է երկրի զարգացման գործում կանանց տնտեսական եւ քաղաքական դերակատարմանը: Տեղացի եւ օտարերկրյա փորձագետները կարեւորել են տեղական ժողովրդավարական գործընթացներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն ու մասնակցությունը:

Համաժողովին մասնակիցների շարքում էին նաեւ համայնքներում ակտիվությամբ աչքի ընկած կանայք:

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նկատել է, որ համայնքների դերը շատ մեծ է երկրի տնտեսական զարգացման գործում եւ այնտեղ իրենց զգալի ներդրումն ունեն նաեւ կանայք: Մինչդեռ իրենց բազմահազարանոց թիմում կանայք ընդամենը մի քանի տասնյակ են: Ըստ Տերտերյանի, տարածքային կառավարման գործում կանանց ներգրավվածության թեման միշտ էլ արդիական եւ կարեւոր է:

 

 

*

*