Կամավորական ջոկատների հրամանատարները կոչ են արել երիտասարդներին՝ գալ դիրքեր

Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարները երիտասարդներին են դիմել են դիրքեր գալու կոչով...
kamavor-eritasard

Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարները երիտասարդներին դիմել են դիրքեր գալու կոչով։

Հրամանատարների հայտարարության մեջ ասվում է.

«Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով, մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ,

Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մեր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում:

Սա համընկնում է տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակներից ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին, Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում:

Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք,  Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին:

ԵԿԵ´Ք, ԱՅՍՕՐ ԷԼ ՄԻԱՍԻՆ ԿԱՆԳՆԵՆՔ ԴԻՐՔԵՐՈՒՄ, ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ` ԴԱՌՆԱՆՔ ՏՈՒՆ` ՍՊԱՍԵԼՈՎ ՄԵ´Ր ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ»:

*

*