Մարտունու դատարանից կալանավոր է փախուստի դիմել

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
bant

Երեկ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի բնակիչ, 30-ամյա կալանավոր Ահարոն Անտոնյանը  փախուստի է դիմել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից: Նախնական տեղեկություններով՝ կալանավորին հաջողվել է բացել ձերբակալվածների պահման վայրից դեպի ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք տանող դռան փականը և դիմել փախուստի։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 355-րդ (Փախուստը կալանավորվածներին պահելու վայրից) և 315-րդ (Պաշտոնեական անփութությունը) հոդվածների հատկանիշներով: Քննություն տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն` փախուստի դիմողը մեղադրվում էր ՀՀ  քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի հատկանիշներով:

*

*