Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ ոստիկանները ծեծել են իր մերձավորին

Նա ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռն է կողպելիս եղել, երբ երկու անձ մոտեցել․․․
YEREVAN-VOSTIKANUTYUN

Երկու հարբած ոստիկան ծեծել են մի քաղաքացու եւ ոստիկանական բաժին են տարել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այդ քաղաքացին իր մերձավորներից մեկն է:

Ըստ Խաժակյանի, նա ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռն է կողպելիս եղել, երբ երկու անձ մոտեցել են նրան եւ փորձել ճշտել՝ արդյոք գողության փորձ է անում: Այդ մարդը բացատրել է, որ տարածքի վարձակալն է եւ պահանջել է, որ երկու անձիք ներկայանան: Միայն որոշ ժամանակ անց նրանցից մեկը ներկայացրել է իր ոստիկանական վկայականը, այնուհետեւ հարվածելով ու քաշքշելով տարածքի վարձակալին նստեցրել են մեքենան ու տարել ոստիկանական բաժին:

Դավիթ Խաժակյանի խոսքով, ստացած հարվածներից իր բարկամի քիթը կոտրվել է:

Ի դեպ, ոստիկանությունից քիչ առաջ տեղեկացրեցին, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։

*

*