Հրեշտակի թեւերով կադրեր չեն լինում. ՊԵԿ նախագահ — Երկիր Մեդիա

Հրեշտակի թեւերով կադրեր չեն լինում. ՊԵԿ նախագահ

...այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ նրա քույրը տղա չունի
Pek-davit-ananyan4 (1)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցոմ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ հարցին, որ իր կադրային քաղաքականությունը տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում, քանի որ ՊԵԿ-ում պաշտոններ են զբաղեցնում նախկին իշխանության օրոք ոչ մաքուր աշխատանքային գործունեություն ծավալած մարդիկ:

Մասնավորապես` լրագրողները հետաքրքրվեցին Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնում Արթուր Գասպարյանի նշանակման մասին, քանի որ ըստ մամուլի հրապարակումների, նա Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քրոջ որդին է, մասնագիտական առումով պատրաստված չէ և նախկինում 3 դրվագով անցել է կաշառքի գործով: ՊԵԿ նախագահը նշեց, որ «այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ նրա քույրը տղա չունի։ Հնարավոր է` հեռավոր ազգակցական կապ ունի նրա հետ»։

«Նրա հետ կապված ծառայողական քննություն եմ նշանակել: Ծառայողական քննությունը կպարզի` այդ մարդը այդպիսի «որակական» վերապահումները տեղին են թե ոչ : Ընդհանուր առմամբ, կադրերը շատ են, կադրերը կան, կարևորը այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է` մենք մեր որոշումների գերին ենք մնում, թե ոչ: Եթե տեսնում ենք, որ մեր ընդունած որոշումներում կան վերապահումներ, մենք ընդունում ենք հակառակ որոշումները, և անցնում առաջ: Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքը առավոտից իրիկուն դարդ անելն է, թե էս ինչ կադր նշանակեցի, դա այդպես չէ:

Իմ անելիքը հարկային վարչարարությամբ պետական բյուջեի եկամուտներն ապահովելն է։ …Ու եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձնաց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր ու հրեշտակի թևերով, այդպիսի բան չի լինում»,- ասաց ՊԵԿ նախագահը:

*

*