Երեւանում, Աբովյանում ու Վանաձորում վթարային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
jur

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին՝ ժամը 11։00-15։00-ը, կդադարեցվի Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Հերացու, Այգեստանի 9-11, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան, Սարի Թաղի 1-3 փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցների՝ իրենց նրբանցքներով, Քրիստաֆորի փողոցի 2-րդ նրբանցքի, Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի, Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների  փողոցի  50-180, Խորենացու փողոցի 168-240, Քրիստաֆորի փողոցի 10-90, Աբովյան փողոցի 54, 58  համարների, Երևանի «Մխիթար Հերացի» պետական բժշկական համալսարանի եւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ջրամատակարարումը:

Ժամը 09։00-22։00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ և 6-րդ միկրոշրջանների ամբողջությամբ, Սևանի փողոցի, վարչական կենտրոնի, գործարանային թաղամասի, Հանրապետության փողոցի 2, 4, 6, 4ա, 15, 17, 15ա, 20, 26 շենքերի, Արզնի գյուղի՝ մասնակի, Արզնիի խճուղու և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ժամը 13։00-22։00-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն — 1 թաղամասի 1-6 շենքերի, Տարոն — 2 թաղամասի ՔՇՀ 4 1-4, 26-41 շենքերի, Տավրոս թաղամասի 1-22 փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Տավրոս թաղամասի Ուկրշին տնակային ավանի, Առափնյա, Գործարանային, Ուկրաինական փողոցների, Բաղրամյան փողոցների՝ իրենց փակուղիներով, Շրջադարձային, Վերածննդի, Լեռնային, Սարի թաղ փողոցների, Շիրակի խճուղու մասնավոր տնատիրությունների՝ իրենց նրբանցքներով, Շիրակի խճուղու 28, 30, 56, 58, 60, 66 շենքերի, Տիգրանյան, Քիմիագործների, Լանաջային փողոցների, Ֆիդայիների փող. 1-43 /կենտ/, 2-62 /զույգ/ համարների, Շիրակացի փող. 13, 11, 4ա շենքերի, Շիրակացի փող. նրբանցքի, Պռոշյան, Մարգարյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, ինչպես նաեւ Դարպաս համայնքի ջրամատակարարումը:

*

*