Արմավիրի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում վաղը ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է․․․
jur

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը` ժամը 22.00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝  Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ գյուղեր եւ Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ  օգոստոսի 1-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի:

*

*