Լոռու եւ Սյունիքի մարզերի որոշ հատվածներում ջրանջատումներ կլինեն

Վթարային աշխատանքներով պայմանավորված․․․
jur

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-21.00, կդադարեցվի Լոռու մարզի՝ Վանաձոր քաղաքի Բուսաբանական փողոցի, Ֆիդայիների 1/5, 8, 45-113 սեփական տների, Աբովյան 92, Աղաբաբյան 5, 7, Լալվարի 13-29 /կենտ/, 26-60 /զույգ/, Աբովյան 67-99 /կենտ/ տների, Աղաբաբյան նրբանցքի, Աբովյան 1 փակուղու, Կարբիշևի նրբանցքի, Նժդեհի 46, Մյասնիկյան 2, 26, 47-63, 74 տների ջրամատակարարումը։

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08.00-18.00, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սյունիքի մարզի` Գորիս  քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ներքին Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթևեր ճոպանուղու և հարակից զինվորական մասերի, Շաքե վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» և «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, Սիսիան ՇԻԿ-ի  ջրամատակարարումը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները