Ջրի համաշխարհային օրն է

Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում:
benefits-of-drinking-water

Արդեն 26-րդ անգամ միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով:

Տարվա կարգախոսն է՝ «Չանտեսելով եւ ոչ մեկին»։

Ներկայումս աշխարհում 2,1 մլրդ մարդ տնային պայմաններում ջուր չունի:

Օրական մինչեւ 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով:

Մոտ 159 մլն մարդ ջուր է ստանում ուղղակի բաց մակերեւույթներից՝ լճերից, գետերից՝ առանց նախապես մաքրելու:

Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները