Վթարային ջրանջատում` Երևանում և Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
jur

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին` ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը`  ժամը 10.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Երևան

  • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
  • Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Կենտրոն վարչական շրջանի՝ Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից 40, Քրիստափորի 1-ից 15, Ծխախոտագործների 1-ից 65 համարների, Խորենացու 28-ից 231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի 12-ից 80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի,
  • Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից 21, Բագրատունյաց 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի; իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում՝ շենքերի՝ 3-ից բարձր հարկերի;

Արարատի մարզ

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

*

*