Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում

Ինչպես նաև հարակից Զովունի, Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ ու Ազատաշեն գյուղերում առավոտից ջուր չկա
jranjatum,

Այսօր առավոտից Երևանի ՄալաթիաՍեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների զգալի մասում, ինչպես նաև հարակից Զովունի, Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ ու Ազատաշեն գյուղերում ջուր չկա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 21.00-ն այդ տարածքներում դադարեցվել է ջրամատակարարումը:

Պատճառը մայրաքաղաքի ԲաբաջանյանՉաուշի փողոցներ հատվածում նոր մայրուղու կառուցումն է, որի ավարտին Ադմիրալ Իսակովի պողոտան այս շրջանցիկ ճանապարհով կմիանա Աշտարակի խճուղուն

*

*