Կրթության եւ գիտության նախարարը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դեպքի մասին

Կարճ ժամանակ հետո դպրոցի տնօրենը պարզաբանել է
levon-mkrtchyan

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի մասին հայտարարությունը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Կարճ ժամանակ հետո դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ, ըստ էության, այդպիսի խնդիր չի եղել, երեխան ինքը հոգեվիճակով մի քիչ այլ երեխա է, և ընտանիքի ներսում էլ հակասություն է եղել», — ասել է նախարարը:

Նա հորդորել է նմանօրինակ հանրային նշանակություն ունեցող իրավիճակների լուսաբանման դեպքում լինել զգույշ, քանի որ տեղի ունեցածը հերքվել է կարճ ժամանակում, սակայն դա կարող էր վնաս հասցնել ուսումնական հաստատության վարկանիշին:

«Մենք տեղում ճշտեցինք, որևէ ձևով այդ փաստը չի ապացուցվում և հստակ է, որ նման խնդիր չի եղել», — ասել է նախարարը:

*

*