ՃՈ-ն հերքում է․ մեքենայի սրահում կատարվող խախտումները տեսախցիկով չեն արձանագրվում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
avtotesuch janaparhayin-vostikanutyun

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է վերջին օրերին համացանցում տարածված այն տեղեկություններին, թե տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները՝ չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն:

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը:

Ոստիկանության պաշտոնյան հայտնել է նաև, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն՝ վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով:

*

*