Ժիրայր Սեֆիլյանը սպառնում է իշխանություններին

Տարածած հայտարարությունում Ժիրայր Սեֆիլյանը պնդում է, որ բանտում գտնվող իրենց երկու զինակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն
jirayr-sefilyan

«Համբերության բաժակը լցվել է եւ, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- իշխանություններին ուղղված նման սպառնալիք է հնչեցրել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Տարածած հայտարարությունում Ժիրայր Սեֆիլյանը պնդում է, որ բանտում գտնվող իրենց երկու զինակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ տարակուսանք է հայտնել, որ ներկա իշխանությունները հայտարարած համաներումով ծուղակ են լարել։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են երեք ոստիկանների սպանության մեջ։ Գրավման մասնակից մնացած բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է եւ նրանք ազատության մեջ են։ Հայտարարված համաներման դրույթով, նրանց նկատմամաբ կարող է ներում կիրառվել, եթե տուժողները դեմ չլինեն: ՊՊԾ գնդի գրավման դատը դեռ շարունակվում է։

*

*