140 մլն դրամ՝ Ջերմուկում ծրագրերի իրականացման համար

Դավիթ Լոքյանը նշեց, որ հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը...
loqyan

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով կառավարությունը կհատկացնի 140 մլն դրամ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբոսաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները:

«Որոշմամբ առաջարկվում է Ջերմուկ համայնքում իրականացնել ևս երեք ծրագիր. Շահումյան և Մյասնիկյան փողոցների մի շարք շենքերի մոտ հենապատեր և աստիճաններ կկառուցվեն, կփոխարինվի Ձախափնյա թաղամասի թվով 4 բնակելի շենքերի (2-րդ փուլ) տանիքածածկույթը, կբարեկարգվեն այդ թաղամասի բակային տարածքները, կկառուցվի քաղաքային տնտեսության սպասարկման կայան»,- ասաց Լոքյանը:

*

*