«Ջազզվե»-ի սեփականատերը կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները

«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել
jazzve

«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ: Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին եւ աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները եւ պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն»:

 Հիշեցնենք, որ մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանի կողմից Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են տարվում։ Սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում՝ դեմ արտահայտվելով և փորձելով թույլ չտալ ապամոնտաժել սրճարանները։ Նրանք հայտարարում են, որ իրենք կմնան գործազուրկ։

*

*