Ջավախքի Կուլիկամ գյուղում բնակիչները միաժամանակ 3 տոն են նշել

Տոնին գուղացիներից բացի մասնակցել են նաեւ արտագաղթած, բայց այս օրերին հայրենի բնակավայր վերադարձած համագյուղացիները։

Ջավախքի Կուլիկամ գյուղում բնակիչները միաժամանակ 3 տոն են նշել: Առիթներից մեկը գյուղի օրն է, մյուսը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծումը: 3-րդն էլ՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Արթուր Ղարիբյանի հուշարձանի տեղադրումն է:

Եկեղեցին վերականգնվել է բարերարների ներդրումներով: Այնպես որ կուլիկամցիները կրոնական ծիսակատարությունները կարող են այսուհետ անցկացնել հենց այդ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Տոնին գուղացիներից բացի մասնակցել են նաեւ արտագաղթած, բայց այս օրերին հայրենի բնակավայր վերադարձած համագյուղացիները, իսկ Հայաստանից՝ Արթուր Ղարիբյանի մարտական ընկերները:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*