Այս տարի պետական բյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի

Նախարարը նաեւ հայտնել է առցանց ծրագրի ներդրման մասին․․․
hakob-arshakyan

Այս տարի պետական բյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով նույնպես շինաշխատանքներ կկատարվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշել է նաեւ, որ համայնքային ճանապարհների վերանորոգումը նախարարությունը չի իրականացնում: Նախարարը նաեւ հայտնել է առցանց ծրագրի ներդրման մասին, որը հնարավորություն կտա տեղեկանալ հիմնանորոգվող ճանապարհների մասին:

Արշակյանի ներկայացմամբ՝ Երեւանից Վրաստան պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ, իսկ դեպի Մեղրի հատվածում կիրականցվեն լրացուցիչ նորոգումներ: Թե երբ վերջապես կավարտվեն «Հյուսիս-Հարավ» ամբողջական ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, Արշակյանը վերջնաժամկետ չի նշել:

Մինչ օրս 550 միլիոն դոլար է ներգրավվել Հյուսիս-Հարավը կառուցելու համար, որից ծախսվել է 220 միլիոնը:

*

*